19:20 Շնորհիվ նոր մեթոդիկայի` մարդը կարող է մոռանալ վախի մասին | |
![]() Երկարաժամկետ հիշողության մեջ տարբեր իրադարձություններ գրանցվում են սպիտակուցների սինթեզի միջոցով: Երբ մարդը որևէ բան հիշում է, հիշողությունը որոշ ժամանակով կորցնում է կայունությունը, չնայած, հետո այն վերականգնվում է վերահամախմբման հետևանքով: Ստացվում է, որ մենք ամեն անգամ հիշում ենք ոչ թե սկզբնական դեպքը, այլ այն թե ինչ էինք մենք մտածում դրա մասին նախորդ անգամ: Հիշողության այս առանձնահատկության մասին պատմում էր դեռ Դոննա Բրիջը Հյուսիսարևմտյան համալսարանից: Իսկ ընդհատելով վերահամախմբումը` կարելի է փոխել հիշողության բովանդակությունը: Ագրենն անցկացրել է փորձարկում, որի ժամանակ կամավորներին ցույց էին տալիս չեզոք պատկերներ, ընդ որում` էլեկտրական լիցքեր փոխանցելով: Այնուհետև, վախ առաջացնելու համար, պատկերը նորից էին ցույց տալիս, բայց առանց էլեկտրականության: Հիմնական խմբում վերահամախմբումը խախտված էր նույն պատկերի ցուցադրման հաշվին: Արդյունքում վախի զգացումն ու պատկերը փոխկապակցված էին: Նմանատիպ արդյունք էր նկատվում նաև կրծողների մոտ: Մասնագետի կարծիքով` հիշողությունը թարմանում է` ի շնորհիվ էվոլյուցիոն մեխանիզմի: Այսինքն` այն կարելի է օգտագործել ֆոբիաների բուժման, հետվնասվածքային խանգարման ու տագնապի հաղթահարման համար: | |
|
Всего комментариев: 0 | |