Галерея сайтов
Приветствую Вас Հյուր • Регистрация • Вход
Կիրակի, 16.12.2018, 14:16
Главная » 2012 » Հոկտեմբեր » 3 » Շնորհիվ նոր մեթոդիկայի` մարդը կարող է մոռանալ վախի մասին



19:20
Շնորհիվ նոր մեթոդիկայի` մարդը կարող է մոռանալ վախի մասին
    Մարդկային հիշողությունը կատարյալ դաշտ է զանազան ձեռնածությունների համար: Ինչպես ցույց է  տվել Ուփսալի համալսարանից Թոմաս Ագրենը, հիշողությունից կարելի է ջնջել այն հուզական          տեղեկատվությունը, որը որ մեզ համար ցանկալի չէ: 

Երկարաժամկետ հիշողության մեջ  տարբեր իրադարձություններ գրանցվում են սպիտակուցների սինթեզի միջոցով: Երբ մարդը որևէ բան հիշում է, հիշողությունը որոշ ժամանակով կորցնում է կայունությունը, չնայած, հետո այն վերականգնվում է վերահամախմբման հետևանքով: 

Ստացվում է, որ մենք ամեն անգամ հիշում ենք ոչ թե սկզբնական դեպքը, այլ այն թե ինչ էինք մենք մտածում դրա մասին նախորդ անգամ: Հիշողության այս առանձնահատկության մասին պատմում էր դեռ Դոննա Բրիջը Հյուսիսարևմտյան համալսարանից: Իսկ ընդհատելով վերահամախմբումը` կարելի է փոխել հիշողության բովանդակությունը: 

Ագրենն անցկացրել է փորձարկում, որի ժամանակ կամավորներին ցույց էին տալիս չեզոք պատկերներ, ընդ որում` էլեկտրական լիցքեր փոխանցելով: Այնուհետև, վախ առաջացնելու համար, պատկերը նորից էին ցույց տալիս, բայց առանց էլեկտրականության: 

Հիմնական խմբում վերահամախմբումը խախտված էր նույն պատկերի ցուցադրման հաշվին: Արդյունքում վախի զգացումն ու պատկերը փոխկապակցված էին: 

Նմանատիպ արդյունք էր նկատվում նաև կրծողների մոտ: Մասնագետի կարծիքով` հիշողությունը թարմանում է` ի շնորհիվ էվոլյուցիոն մեխանիզմի: Այսինքն` այն կարելի է օգտագործել ֆոբիաների բուժման, հետվնասվածքային խանգարման ու տագնապի հաղթահարման համար: 
Категория: Բժշկական | Просмотров: 477 | Добавил: NAREK | Рейтинг: 4.3/6
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: