Галерея сайтов
Приветствую Вас Հյուր • Регистрация • Вход
ՈՒրբաթ, 19.4.2024, 18:03
Главная » 2012 » Սեպտեմբեր » 27 » Կլիչկոյի մամուլի ծառայությունը հերքել է բռնցքամարտիկի կարիերայի ավարտի մասին լուրերը



17:01
Կլիչկոյի մամուլի ծառայությունը հերքել է բռնցքամարտիկի կարիերայի ավարտի մասին լուրերը


Վիտալի Կլիչկոյի մամուլի ծառայության ղեկավար Օգսանա Զինովևան հերքել է ուկրաինացի բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին հաղորդագրությունը,-հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Զինովևայի խոսքով՝ Կլիչկոն չի ասել, որ հեռանում է սպորտից, այլ ուղղակի հայտարարել է, որ չի «բռնցքամարտի մինչև օր ծերության»:


Այն մասին, թե իբր Կլիչկոն ավարտել է կարիերան, սեպտեմբերի 24-ին հաղորդել է ուկրաինական «Օստրով» կայքը: Այն մեջբերել էր Դոնեցկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կլիչկոյի հնչեցրած արտահայտությունը, որտեղ մարզիկը իբր ասել է, որ չի պատրաստվում շարունակել բռնցքամարտելը: Ըստ Զինովևայի՝ Կլիչկո-ավագը ոչ մի նոր բան չի ասել, նա պարզապես նկատի է ունեցել, որ կարիերան կավարտի ավելի վաղ, քան իր եղբայր Վլադիմիրը:


Կլիչկոն, որին պատկանում է WBC-ի վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը, իր վերջին մենամարտում՝սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում հաղթել է Գերմանիան ներկայացնող Մանուել Չարին: Այդ մենամարտից հետո Կլիչկոն հայտարարել է, որ կարիերան ավարտելու կամ շարունակելու մասին որոշում կկայացնի հոկտեմբերի 28-ից հետո, երբ տեղի կունենան վերաբերյալ Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրությունները: Դրանց մասնակցելու է նաև Կլիչկոյի «Ուդար» («Հարված») կուսակցությունը:

Категория: Բժշկական | Просмотров: 634 | Добавил: Aparcpr | Рейтинг: 4.8/13
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: