15:46 Ինչպես արագացնել Windows XP -ի բեռնումը | |
Եթե Ձեր Windows XP օպերացիոն համակարգ (ՕՀ) բեռնումը երկար է տևում, ապա առաջանում է այն արագացնելու կարիք: Փորձեք այս եղանակով արագացնել բեռնումը, արդյունքը մինչեւ երեք անգամ ավելի արագ բեռնումը կլինի: Բացի այդ, այս եղանակը կարելի է կիրառել Windows-2000, Windows Vista և Windows 7 ՕՀ-երի դեպքում:
Քայլ 1. Նախ հարկավոր է ստուգել, թե որքան ազատ տարածություն ունենք համակարգի կոշտ սկավառակում: Սովորաբար, դա նշվում է ″C” և ″D″ տառերով: Մտնելով ″My Computer″, սեղմեք ″Local Disk C:″ սկավառակ իկոնային մկնիկի աջ կլիկով և բացված մենյուից ընտրեք վերջինը` ″Properties″: Բացված պատուհանից հասկանալի կլինի կոշտ սկավառակում ազատ տարածության չափը: Նորմալ աշխատանքի և արագ բեռնման համար Windows XP-ն պահանջում է առնվազն 1GB ազատ տարածություն: Եթե տարածությունը քիչ է, կարելի է հեռացնել ոչ անհրաժեշտ ծրագրերը ( ″Control Panel > Add Or Remove Programs″): Քայլ 2. Այնուհետև հարկավոր է ստուգել ինչ ծրագրեր են սկսում աշխատել Windows-ի բեռնման ժամանակ և անջատել ավելորդ ծրագրերը: Դա անելու համար սեղմեք ″Start″ և ընտրել ″Run″ հրամանը (WIN+R): Բացված պատուհանում գրում ենք ″msconfig″ և սեղմու ″OK″: Մեր առջև կհայտնվի համակարգի կարգավորման պատուհանը:
Այս պատուհանում ընտրում ենք ″Startup″ և կտեսնենք այն ծրագրերի ամբողջական ցուցակը, որոնք սկսում են աշխատել Windows-ի բեռնման ժամանակ: Հանելով ծրագրի դիմացի նշանը, որոնք դուք համարում է ավելորդ, այդ ծրագիրը կդադարի խանգարել: Եթե չգիտեք, թե արդյոք կարելի է անջատել որևէ ծրագիր, ապա այն անջատել պետք չի: Ահա այդ ցուցակի ծրագրերի ցանկը, որնք հաճախակի են հանդիպում և որոնք կարելի ա առանց երկմտելու անջատել, իսկ երբեմն էլ անհրաժեշտ է:
Այնուհետև սեղմում ենք ″OK″, իսկ հայտվող հարցին պատախանում ″Restart″, որից հետո կանցնենք հաջորդ քայլին: Քայլ 3. Մեզ անհրաժեշտ է ″Microsoft BootVis″ ծրագիրը: Այն կարելի է բեռնել է Microsoft-ի պաշտոնական կայքից: Ծրագիրը տեղակայելուց հետո ընտրում ենք ինտերֆեյսի լեզուն` ցանկալի է անգլերեն, իսկ ″Trace″ մենյուից ընտրում ենք ″Optimize System″: Դրանից հետո համակարգի հարցերին պատասխանել միայն դրական («YES» և «OK»): Ծրագիրը օպտիմալացման գործընթացի ժամանակ օպերացիոն համակարգը կվերբեռնի 2 անգամ (երբեմն հնարավոր է 1 անգամ): | |
|
Всего комментариев: 0 | |