Галерея сайтов
Приветствую Вас Հյուր • Регистрация • Вход
Հինգշաբթի, 25.4.2024, 14:57
Главная » 2012 » Սեպտեմբեր » 30 » Facebook-ը թույլ կտա վերականգնել գաղտնաբառը վստահված ընկերների օգնությամբ



23:39
Facebook-ը թույլ կտա վերականգնել գաղտնաբառը վստահված ընկերների օգնությամբ
Facebook-ը գործարկում է նոր ֆունկցիա՝ «Վստահված ընկերներ» (Trusted Friends), որը նախատեսված է գաղտնաբառերի վերականգնման համար այն դեպքում, եթե էջը կոտրվել է հաքերների կողմից կամ պարզապես մոռացվել է գաղտնաբառը: Նման դեպքերում սոցցանցը կառաջարկի ընտրել 3-5 վստահված ընկերներ, որոնց կուղարկի հատուկ հաստատող կոդեր: Երբ դրանք փոխանցվեն էջի տիրոջը, նա կկարողանա վերականգնել իր էջի նկատմամբ ունեցած իրավունքները:
Ֆունկցիան հասանելի կլինի բոլոր օգտագործողների համար մոտակա շաբաթների ընթացքում: Հիշեցնենք, որ դեռևս հունվարին սոցցանցը գործարկեց էջի ստուգման ֆունկցիա. այսպես, եթե օգտագործողը մուտք էր գործում սոցցանց այլ երկրից, Facebook-ը սկսում էր ստուգել՝ արդյոք այդ էջը պատկանում է օգտագործողին: Այս նպատակով ցուցադրվում էին ընկերների նկարները, որոնց անունները պետք է նշեր օգտագործողը:
Facebook-ն աշխարհի ամենամեծ սոցցանցն է, որի օգտագործողների թիվն անցնում է արդեն 800 միլիոնը:
Категория: Համացանցեր | Просмотров: 627 | Добавил: NAREK | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: