Галерея сайтов
Приветствую Вас Հյուր • Регистрация • Вход
Շաբաթ, 20.4.2024, 05:35
Главная » 2012 » Հոկտեմբեր » 3 » Երեխաների վաղաժամ ծերացումը հաջողվել է կանխել



20:43
Երեխաների վաղաժամ ծերացումը հաջողվել է կանխել
Մասշտաբային կլինիկական ուսումնասիրություններն ապացուցել են հակաքաղցեկղային դեղամիջոցի արդյունավետությունը Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշի (HGPS) դեպքում, որը համարվում է շատ հազվագյուտ անբուժելի գենետիկ հիվանդություն:

HGPS-ի դեպքում երեխաները ժամանակից շուտ են ծերանում: Համախտանիշով տառապող երեխան 1,5 տարեկանում դադարում է աճել, նրա մոտ ձևավորվում ու արագ զարգանում են ծեր տարիքի համար բնորոշ ախտանիշեր՝ մազաթափություն, մաշկի բարակացում, օստեոպարոզ ու աթերոսկլերոզ: 10 տարեկանում երեխաները նմանվում են 80 տարեկան ծերունիների:

Դեղամիջոցի առաջին լայնամասշտաբային կլինիկական ուսումնասիրություններն անցկացվել են 2 տարի շարունակ Բոստոնի մանկական հիվանդանոցում: Դրանց մասնակցել է 28 երեխա 16 երկրներից, ինչը կազմում է գրանցված դեպքերի 75%-ը: Բոլորն ուսումնասիրության ընթացքում օրը երկու անգամ ստանում էին այդ դեղամիջոցը, իսկ չորս ամիսը մեկ անգամ անցնում էին ստուգումներ Բոստոնի մանկական հիվանդանոցում:

Արդյունքում վիճակի էական լավացում էր նկատվել բոլոր մասնակիցների մոտ: Յուրաքանչյուր երրորդ երեխայի մոտ ավելի քան կրկնակի ավելացավ մարմնի զանգվածն ու ճարպային հյուսվածքի ծավալը, իսկ մյուսները քաշ ավելացրին մկանային ու ոսկրային զանգվածի ավելացման հաշվին: Ոսկրային հյուսվածքի խտությունը դեղամիջոցի ընդունումից հետո նորմալ մակարդակի հասավ: Բացի այդ, հիվանդների մոտ գրանցվեց լսողության էական բարելավում:

Սակայն, ըստ գիտնականների, կարևորագույն փոփոխությունը երակների պատերի ճկունության 35% աճն էր, ինչը նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը:

Արդեն այն, որ դեղամիջոցը կանգնեցրել է անոթների վնասվածքների որոշ մասը, անհավանական ու անսպասելի հաջողություն է:
Категория: Բժշկական | Просмотров: 981 | Добавил: NAREK | Рейтинг: 5.0/41
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: