Галерея сайтов
Приветствую Вас Հյուր • Регистрация • Вход
Հինգշաբթի, 25.4.2024, 22:24
Главная » 2012 » Սեպտեմբեր » 27 » Աշխատելով օրեկան 8-ժամից ավել, դուք վտանգում եք ձեր կյանքը



17:14
Աշխատելով օրեկան 8-ժամից ավել, դուք վտանգում եք ձեր կյանքը
Ֆին գիտնականները վերջերս մի հետազոտություն են անցկացել աշխատաժամերի և մարդու առողջության միջև եղած կապն ուսումնասիրելու նպատակով, և ստացված արդյունքները լուրջ մտածելու տեղիք կտան հատկապես այն մարդկանց, ովքեր սովոր են վերջինը դուրս գալ աշխատավայից, գրում է Tert.am-ը: 
  
 Պարզվում է` 8 ժամից ավելի աշխատելու դեպքում մարդու մոտ ի հայտ է գալիս սթրես, բարձրանում է արյան ճնշումը, իսկ դրա հետ համադրելով նաև այդ ընթացքում օգտագործված անառողջ արագ սնունդն ու սակավաշարժությունը, հանգեցնում են առողջական լուրջ խնդիրների, որոնք մահվան պատճառ են դառնում: 
  
 Բացի այս գիտնականները նաև բացահայտել են, որ եթե աշխատավայրում մարդն անցկացնում է 8 ժամից ավելի, ապա նրանց մոտ 40-80% ով ավելի շատ հավանական է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։ 
  
 Մասնագետները եկել են այս եզրահանգման` ուսումնասիրելով վերջին 50 տարիների ընթացքում այս ոլորտում արված հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել են 22 հազար մարդ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Մեծ Բրիտնաիայից և Նիդեռլանդներից:
Категория: Բժշկական | Просмотров: 577 | Добавил: Aparcpr | Рейтинг: 4.5/11
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: