Галерея сайтов
Приветствую Вас Հյուր • Регистрация • Вход
Երեքշաբթի, 23.4.2024, 13:01
Главная » 2012 » Սեպտեմբեր » 27 » Արմեն Տատինցյան. Պայքարելու ենք միայն 3 միավորի համար



17:06
Արմեն Տատինցյան. Պայքարելու ենք միայն 3 միավորի համար

Կապանի «Գանձասարն» այսօր ժամանեց Երևան ու նախապատրաստվում է Հայաստանի առաջնության 24-րդ տուրի «Բանանցի» հետ մրցավեճին: Թիմի ավագ Արմեն Տատինցյանը պատասխանեց aparcpr.do.am-ի հարցերին:
Արմեն, այսօր առավոտյան տեղեկացանք, որարդեն ապաքինվել ես ու կարող ես դուրս գալասպարեզ: Որքանո՞վ է հավանական, որ վաղըմասնակցես առաջին խմբի «Արարատ-2»-«Գանձասար-2» մրցավեճին:
- Նման մտադրություն կա, քանի որ բարձրագույն խմբի հանդիպումից առաջ առկա է խաղային պրակտիկայի խնդիր: Ֆիզիկապես էլ դեռ ավելացնելու տեղ ունեմ: Հնարավոր է՝ մեկ խաղակես մասնակցեմ խաղին: Մարզիչների որոշումից է կախված:
Շուրջ երկու ամիս չէիր մասնակցումհանդիպումներին: Այս ընթացքում թիմում մի շարքկադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ քեզ, որքանո՞վ են այդ փոփոխություններնազդել թիմի խաղի վրա:
- Մարզչական փոփոխությունից հետո թիմում նկատելի է առաջընթաց: Ժամանակի ընթացքում այդ առաջընթացն ավելի շոշափելի կլինի: Խաղացողների փոփոխությունների վերաբերյալ դժվարանում եմ կարծիք հայտնել:
- «Գանձասարը» ներկայումս 4-րդ հորիզոնականում է: Որքանո՞վ է իրատեսական կրկինմրցանակակիր դառնալը:
- Թիմն ունի այն ներուժը, որ կարողանա մտնել լավագույն եռյակ: Առջևում դեռ շատ հանդիպումներ կան ու մենք կարող ենք լուծել խնդիրը:
Առջևում «Բանանցի» հետ մրցավեճն է: Երևանյան ակումբի դեմ «Գանձասարը» վերջին մեկտարում բավական հաջող է հանդես գալիս...
- Կարելի է ասել, որ «Բանանցը» մեզ համար հարմար մրցակից է: Նրանց հետ հանդիպումներում հաջողությունը հիմնականում մեր կողմն է եղել: Ներկայումս «Բանանցը» լավ օրեր չի ապրում, վաղուց հաղթանակ չի տոնել ու կփորձի ընհատել անհաջողությունների շարքը, սակայն մենք էլ մեր նպատակներն ու խնդիրներն ունենք և պայքարելու ենք միայն 3 միավորի համար:

Категория: Սպորտ | Просмотров: 555 | Добавил: Aparcpr | Рейтинг: 4.3/50
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: