Галерея сайтов
Приветствую Вас Հյուր • Регистрация • Вход
ՈՒրբաթ, 26.4.2024, 15:34
Главная » 2012 » Հոկտեմբեր » 3 » Ապագալի համակարգիչը բաղկացած կլինի 5 գրիչներից:



23:48
Ապագալի համակարգիչը բաղկացած կլինի 5 գրիչներից:

Չի դադարում նոր տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման գործընթացը, այս մասին տեղյակ եք ԿԱՅՔԻՑ :  Սա նշանավորվում է նրանով, որ անկախ այն հանգամանքից թե դա բջջային հեռախոս է, տեսախցիկ, թվային Ֆոտոխցիկ,, ֆլեշ քարտ, պլանշետ, CD սկավառակներ կամ համակարգիչ, տենդենցիան ընդհանուր է՝ ֆիզիկական չափսերի նվազեցում: Արտադրողները անդադար գովազդում են իրենց ստեղծագործությունների փոքր չափերը և իսկապես, սարքավորումների փոքրացումը բերում է աշխատավայրի տարածքի մեծացման և գադջեթը միշտ ձեռքի տակ ունենալու հնարավորության:

Այս առումով իհարկե տրամաբանական և իդեալական կլինի անձնական համակարգչի ծավալի փոքրացումը: Նման գործողությունները հնարավոր է առաջացնեն սարքավորումների կառուցվածքի հիմննային փոփոխության, ինչպես դա արել է NEC ընկերությունը, որն առաջարկեց  P-ISM անվանումով ապագային համակարգչի իր մոդելը:

 P-ISM-ը իրենից ներկայացնում է 5 առանձին սարքեր՝ գրիչներ: 5 գրիչներից յուրաքանչույրը ունի իր հստակ ֆունկցիան,  բոլորը միասին կատարում են մեկ ընդհանուր ֆունկցիա, այսինքն դառնում են համակարգիչ:

Եվ այսպես

I գրիչը ունի բջջային հեռախոսի մոդուլ, այսինքն այն կատարում է ինտերնետի հետ կապի իրականացում
II և III գրիչները պրոեկտորներ են, նրանցից մեկը հարթ մակերևույթի վրա արտացոլում է դիսպլեյ, իսկ մյուսը վիրտուալ ստեղմնաշար:
IV գրիչը թվային տեսախցիկ է, այսինքն կատարում է սքաների և վեբ-տեսախցիկի դերը:
V գրիչն էլ պրոցեսոր է:

Գրիչները միմյանց հետ կապ են հաստատում Bluetooth տեխնոլոգիայի միջոցով: Բոլոր գիրչները օժտված են մարտկոցներով, որոնք ել լիցքավորվում են հատուկ տակդիրից և որտեղ պահվում է ամբողջ ինֆորմացիան:

Категория: Հետաքրքիր | Просмотров: 1185 | Добавил: NAREK | Рейтинг: 4.9/7
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: